Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա»
Middle East![Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա»](/timthumb.php?src=disc/10-05-24/48e075ff077729d0751b8e76c1384e91.jpg&w=780)
«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչի ավարտից անմիջապես հետո Մալմյոյում կայացել է եզրափակիչ անցած 10 երկրների ներկայացուցիչների ասուլիսը: Մասնակիցները պատասխանել են իրենց ազգային մեդիայի ու միջազգային մամուլի ներկայացուցիչների հարցերին: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբից հետաքրքրվել են՝ ի՞նչ էին զգում այն պահին, երբ իրենց անունը ֆինալիստների ցուցակում հայտարարվեց ամենավերջինը:
«Սկզբում շատ հանգիստ ծափահարում էինք անցնող մասնակիցներին, իսկ վերջում արդեն խենթանում էինք ու սթրեսային էր: Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում: Հեշտ չէ, երբ քեզ վերջում են հայտարարում»,-պատասխանել է խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը:
Խմբին հարցրել են նաեւ «Եվրատեսիլ»-ում ամենահիշարժան պահերի մասին:
««Եվրատեսիլ»-ում ամենից շատ սիրում ենք այն պահը, երբ մենք նվագում ենք, ու մեզ միանում է մեկ այլ արտիստ ու մենք սկսում ենք միասին նվագել»,-հավելել է երգչուհին:
![](banners/armflix.jpg)