Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է յոթի
Russia![Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է յոթի](/timthumb.php?src=disc/11-05-24/3c3f310c62a5254264d048922150ebeb.jpg&w=780)
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի` գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
«Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության տվյալներով՝ ավտոբուսի՝ Մոյկա գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել ենք, երեկ՝ մայիսի 10-ին, Սանկտ Պետերբուրգում՝ Պոցելուևի կամրջի մոտ, ավտոբուսն ընկել է Մոյկա գետը։ Մինչ այդ՝ տրանսպորտային միջոցը բախվել է երկու ավտոմեքենայի։ Հարվածի հետևանքով՝ ավտոբուսը կոտրել է պատնեշն ու հայտնվել ջրում։
Դժբախտ պատահարի պատճառը հայտնի չէ։
![](banners/armflix.jpg)