Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Photos![Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/13-05-24/f6bc549fb1192abc71b7eaccaa07e881.jpg&w=780)
Մայիսի 12-ին Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության ժամանակ 19 մարդ է զոհվել։ Այս մասին մայիսի 13-ին հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Նահանգապետը պարզաբանել է, որ մայիսի 11-ին վիրավորված ևս մեկ կին մահացել է։
Գլադկովը հայտնել է, որ վիրավորվել է 27 մարդ։ Մարզի ղեկավարի խոսքով՝ 36 մարդ գտնվում է ժամանակավոր տեղավորման կենտրոններում։
«Սովորական անցորդները՝ տղամարդիկ և կանայք, փլատակների տակ են նետվել և դուրս բերել երեխաներին ու ծերերին»,-ասել է նահանգապետը։
![](disc/13-05-24/4814050a970f7fa2615ec5934ebed68b.jpg)
![](disc/13-05-24/5732de03e3bbfbfd650deb2f59535ccb.jpg)
![](disc/13-05-24/ab81140694fcd9d5f4a84c274aa7986f.jpg)
![](disc/13-05-24/dad44f4fea3335c177c44c56788867ab.jpg)
![](disc/13-05-24/3d1b72662a042a9256bdf636cc7fbe75.jpg)
![](disc/13-05-24/156b9909d5fee352e8ee244461fc71e0.jpg)
![](disc/13-05-24/767fa23833ed83fcce42540d8fd3c44f.jpg)
![](banners/armflix.jpg)