Իսպանիայում նոր վտանգավոր վիրուս է հայտնաբերվել
World![Իսպանիայում նոր վտանգավոր վիրուս է հայտնաբերվել](/timthumb.php?src=disc/13-05-24/824de5d9a03ce934479bbba39f9e824c.jpg&w=780)
Իսպանիայում աշխարհում առաջին անգամ մարդկանց մոտ առնետների հեպատիտ E-ի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել։ Այս մասին գրում է El Pais թերթը։
Հրատարակության համաձայն՝ Rocahepevirus ratti վիրուսը (RHEV) առաջին անգամ հայտնաբերվել է Գերմանիայում` 2010 թվականին, սակայն մինչ այդ ենթադրվում էր, որ մարդիկ չեն կարող դրանով վարակվել։ Սակայն 2018 թվականին հայտնաբերվել է առնետի հեպատիտ E-ով վարակված առաջին մարդը։
«Նոր հիվանդները Իսպանիայի լայնորեն առանձնացված մասերից են, ինչպիսիք են Անդալուսիան, Գալիցիան, Նավարան և Կատալոնիան: Սա խոսում է այն մասին, որ վիրուսը առկա է երկրի մեծ մասում։ Այս 40 դեպքերը բացահայտվել են 10 հիվանդանոցներից ավելի քան 250 հիվանդներից վերցված նմուշների վերլուծության միջոցով», - ասել է հետազոտող Անտոնիո Ռիվերո Խուարեսը, ով մասնագիտացած է Կորդոբայի Maimonides Biomedical Research Institute-ում հեպատիտի ուսումնասիրության մեջ:
Դեռևս հաստատված չէ, թե ինչպես է վիրուսը կրծողներից փոխանցվում մարդկանց։
![](banners/armflix.jpg)