EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Անկումը, կրախը, ձախողումը և Փաշինյանը արդեն դարձել են հոմանիշներ և հարազատացել. Վլադիմիր Մարտիրոսյան

Blogosphere
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մայիսի 26-ին ընդառաջ ֆիքսեք հետևյալը: Իրականում մենք դիտարկում ենք Փաշինյանի անկումն ու մայրամուտը, բոլոր առումներով, քաղաքականից մինչև բարոյական: Որքան էլ նրա շրջապատը դա փորձի քողարկել ու ինքնավստահ երևալ նա դա ընկալում է բոլորից լավ, բայց հասկանում է, որ այլ ընտրություն չունի: Այդ կրախից հրաժարվելով ու այն դադարեցնելով նա ստիպված պետք է ընդունի այն ամենի մեղքն ու սխալականությունը, ինչ արել է և ինչին «հավատացել»: Անկումը, կրախը, ձախողումը և Փաշինյանը արդեն դարձել են հոմանիշներ և հարազատացել, ուստի միայն անկման խորացումն ու կրախի շարունակականությունն է նրա կենսունակությունը պահելու ճանապարհը: Այլ ճանապարհ նա չունի:
Քաղաքական մարդու, քաղաքական գործչի, քաղաքական առաջնորդի առաքելությունը՝ գաղափարի, սկզբունքների ու արժեքների հիմքով մրցունակ և արդար համակարգ ստեղծելն ու փոխանցելն է, որի շահառուն պետությունն է ու հասարակությունը, իսկ այդ համակարգն էֆեկտիվ աշխատեցնողը դառնում է քաղաքական մշակույթ և քաղաքական արդյունք ստեղծող և արժանանում հասարակության վստահությանն ու երախտիքին: Մեծ հաշվով, Փաշինյանը իր իշխանության առաջին օրվանից սկսած, որպես քաղաքական գործիչ զբաղված է բացառապես համակարգում ստեղծված հավելյալ արժեքը տանուլ տալով, քաղաքական մշակույթի հիմքերը քայքայելով, հասարակության կարողականության թունավորմամբ, բևեռացմամբ ու սննկացմամբ:
Որպես քաղաքական մարդ նա սպառված է, որովհետև քաղաքական մշակույթի և քաղաքական բարոյականության տեսանկյունից իր ողջ լիմիտը սպառել է:
Որպես քաղաքական գործիչ գոյություն չունի, որովհետև առաջարկ չունի, իսկ առաջարկի հիմքում բացառապես «կամովին բռնաբարվելն է» որտեղ որպես պասիվ դիտորդ բռնաբարվողին նա սկի պետք էլ չի:
Որպես քաղաքական առաջնորդ, այլևս բոլոր խաղաքարտերը այնքան սպառած, որ անցել է սեփական քաղաքական թիմի անդամների քաղաքական շահագործման ու ավիրման միջոցով աթոռապահպանությանը, իսկ քաղաքական առաջնորդությունը վերածել աղանդի հովվապետի քարոզի:
Որպես գաղափար ու արժեք ստեղծող ղեկավար՝ դարձել է «պատերազմը միտումնավոր պարտվողի», «հինգ հազարից ավել հայորդիներին գիտակցված մահվան տանողի», «հող հանձնողի», «հայրենիք կազմաքանդողի», «երկիրը թմրամոլության ասեղին հագցնողի» չոր ստատիստիկայի հեղինակ:
Այս պայմաներում պետական բյուջեի և գնումների միջոցով նույնիսկ «մոնղոլթաթարական» թալան ու չարաշահումներ անելով միևնույն է նա կերազեր, որ իրեն «նախկինների» նման կոչեին ընդամենը «թալանչի», փոխարենը արժանանում է ամենանվաստացուցիչ որակումների:
Կասեք այո՛, մեկ է իշխանություն է ու մուրճն էլ է ձեռքը, մեխն էլ, ինչ կուզի կանի և ինչ ուզում անում է:
Պատասխանեմ՝ այո իշխանություն են, այո այնքան տկար ու անինքնավստահ, որ մուրճով, մեխով, ֆեյքի հայհոյանքով, անթագույց ստով են պաշտպանվում: Այո իշխանություն են ու այնքան խորթ այս ժողովրդին, որ անցել են կառավարման աղանդավորական քարոզի մեթոդին: Դա նշանակում է, որ քաղաքական զինանոցը սպառված է ու օգտագործված մինչև վերջ, էլ տեղ չկա: Դա էլ նշանակում է, որ դիմակայման վերջին մամլիչ ոստիկանական էշելոնը ծայրահեղ վստահելի չէ, որքան էլ պարգևավճարով ու փողով հավատարմության երաշխիք կորզի:
Ավելին, սեփական քաղաքական վարկանիշի մասին նա պատկան մարմիններից ստանում է տվյալներ բոլորից շուտ և բոլորից օպերատիվ, հենց այդ հիմքով ձևավորում իր իմիջի փրկության մարտավարությունը, որն այլևս փրկության ենթակա չէ, որովհետև չկա ու սնանկ է, իսկ այդպես իշխանություն են պահում միայն երկրի կենսական շահերի զիջման ու սննկացման հաշվին:
10 տոկոսանոց ֆեյքակրատիայի հիմքով վարկանիշը՝ ուղիղ համեմատական է այն նուտրոին ու էությանը, ինչի կրողն է այս ամենի «գլխավոր գերագույն հրամանատարը»:
Հավատն ու մաքրումը, քաղաքական գրագիտությունն ավարտելու է այս մղձավանջն ու անկումը: Կամքն ու համառությունը հօդս է ցնդեցնելու այս ֆարսը և մաքրի իշխանություն կոչվող բուտաֆորիան: Դա միանշանակ հնարավոր է: Հայկական պետության գոյության շահառուները միայն ներսում են, այն պաշտպանողները, կառուցողներն ու փլատակներ վերականգնողները կան ու դա անելու են աներկբա»,- գրել է քաղաքագետը:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular