EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է. Անդրեասյան

Science and culture

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՀՀ կրթական համակարգի բարեփոխումներն ու գրանցված արդյունքները: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նշելով, որ անընդհատ փոփոխվող աշխարհում կրթության դերը և ազդեցությունը մնում են անկրկնելի՝ որպես կայուն զարգացման և ներառական աճի հիմնաքար, նախարարն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի առաջնահերթությունները:

«Վերջնական նպատակն արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորումն է՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա, որը յուրաքանչյուրին կյանքի բոլոր փուլերում հնարավորություն կտա ստանալ որակյալ կրթություն՝ ըստ իր կարիքների և կարողությունների, և հանրայնացնել կրթությունը որպես հանրային բարիք՝ ապահովելով կրթության բոլոր շահառուների մրցունակ մասնագիտական պատրաստվածությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ կրթական համակարգում մինչև 2030 թվականը ռազմավարական երեք ուղղություններ են նախանշվել՝ համընդհանուր, ներառական, ուսանողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և ապրանքների միջազգայնացում և արտահանում:

Անդրադառնալով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ոլորտում նոր մարտահրավերները նպատակաուղղված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը՝ զարգացման հիմնական նախապայման դիտարկելով բարձր տեխնոլոգիաների խթանումը:

Նախարարը ներկայացրել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մեկնարկած մի շարք ծրագրային նախաձեռնություններ: «Ընթացող բարեփոխումներով նախատեսված է աշխատանքի վրա հիմնված ուսուցման (դուալ կրթության) մոդելների զարգացում և ընդլայնում, ՄԿՈՒ համակարգի ծրագրերի որակի բարելավում, ինչպես նաև օրենսդրական շրջանակի իրավական կարգավորման մեխանիզմների ապահովում՝ ներառյալ ֆինանսավորման մեխանիզմները: 2023 թվականի դրությամբ դուալ կրթության մոդելը ներդրվել է Հայաստանի 20 ՄԿՈՒ հաստատություններում՝ շուրջ 24 մասնագիտությունների համար՝ գյուղատնտեսություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գինեգործություն, զբոսաշրջություն, ճշգրիտ ինժեներություն, լոգիստիկա և այլն»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Տեղեկացնելով, որ մշակվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջարկվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգի ինստիտուցիոնալացում, սոցիալական գործընկերների ներգրավմամբ կրթության կառավարման և կազմակերպման նոր մոդելի ներդրում, կրթական ծրագրերի ընդհանուր բովանդակության և պահանջների վերանայում, ֆինանսավորման համակարգի փոփոխություն, ձեռնարկատիրական գործունեության խթանում և այլն:

Բարեփոխումների համատեքստում նախատեսվում է նաև վարչական և մանկավարժական անձնակազմերի մասնագիտական զարգացման և խրախուսման փոխկապակցված համակարգի ներդրում՝ նախատեսելով վերապատրաստում, սերտիֆիկացում, կատեգորիաների և կոչումների շնորհում, ՄԿՈՒ համակարգի ուսանողների և ուսուցիչների իրավունքների և պարտականությունների կարգավորում:

«Մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ապահովումը բարեփոխումների հատուկ ուղղություն է՝ համընդհանուր ներառման ապահովման միջոցով: Համընդհանուր ներառական և ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումը պահանջում է բարդ գործընթացների կազմակերպում, որոնց շրջանակում հնարավոր կլինի ապահովել ՄԿՈՒ և ակադեմիական կրթական ծրագրերի ու մասնագիտությունների վերանայում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Մասնագիտական և ակադեմիական ուսուցման հավասարակշռման կայուն համակարգերի ստեղծումը՝ ըստ աշխատաշուկայի կարիքների, ներառում է մի շարք ոլորտների արդյունավետ համագործակցություն, այդ թվում՝  առաջնահերթ ոլորտներում համատեղ կրթական ծրագրերի մշակում: Կարևոր գործընթացներից են ուսուցման ակադեմիական կրեդիտների ճանաչումը, որը կբարձրացնի շրջանավարտների մրցունակությունը, աշխատանքի վրա հիմնված ուսուցման լրացուցիչ մեխանիզմների ստեղծումը, որը ուսանողներին թույլ կտա ավելի լավ պատրաստվել մասնագիտական աշխատանքին և ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման ավելի լայն հնարավորություններ ունենալ»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Համաշխարհային կրթական համաժողովին այս տարի մասնակցում են աշխարհի 114 երկրների շուրջ 120 ոլորտային նախարարներ: Լոնդոնում անցկացվող համաժողովին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչների՝ Կրթական համալսարանի դիզայնի կոնցեպտի մշակման հետ կապված աշխատանքներում մասնակցություն ունենալու վերաբերյալ:

Այդ համատեքստում կայացել է շատ արդյունավետ քննարկում, և բրիտանական կողմը համատեղ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Լոնդոնի համալսարանական քոլեջի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Հայաստան, որի ընթացքում էլ կստորագրվի համապատասխան հուշագիր. այն ներկայում վերջնականացման փուլում է:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ, որոնք ներառում են Կրթական համալսարանի կոնցեպտի մշակման, ինչպես նաև խոշորացված համալսարանների կառավարիչների վերապատրաստման հարցերը: Հանդիպմանը քննարկվել է նաև բուն իրականացման գործընթացը, քանի որ Լոնդոնի համալսարանական քոլեջն անցել է խոշորացման գործընթաց, որին միավորվել են տարբեր հաստատություններ և հենց Կրթական ինստիտուտը: Նշվել է, որ բրիտանական կողմը կկիսվի իր փորձառությամբ և պրակտիկ գիտելիքներով՝ ինչպես իրականացնել այդ գործընթացը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular