Ղեկը չինակա՞ն է. Միշուստինին դուր չի եկել նոր «Վոլգան» (լուսանկարներ)
Photos![Ղեկը չինակա՞ն է. Միշուստինին դուր չի եկել նոր «Վոլգան» (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/22-05-24/cd562bbeed7cbc4e5a3f8af758c4b7cb.jpg&w=780)
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը քննադատել է վերածնված Volga ապրանքանիշի նոր մեքենաները ցածր տեղայնացման պատճառով։
«Հիմա ղեկը որտեղի՞ց է, չինակա՞ն է։ Կցանկանայի, որ ղեկը ռուսական լիներ»,- ասել է վարչապետը մեքենաների զննման ժամանակ, որոնք առաջին անգամ ներկայացվել են Նիժնի Նովգորոդի ցուցահանդեսում։
Ընդհանուր առմամբ, այնտեղ ցուցադրվել է երեք մոդել՝ սեդան և երկու քրոսովեր։ Ակնկալվում է, որ արտադրությունը կսկսվի 2024 թվականին։
«Ես միշտ ուզում եմ տեսնել ռուսական արտադրությունը այն տարրերի մեջ, այն ձևավորումների մեջ, որոնք, ասենք, այնքան էլ բարդ չեն արտադրության համար»,- պարզաբանել է ՌԴ վարչապետը։
![](disc/22-05-24/284776d72192247ec2fe89b69fab722b.jpg)
![](disc/22-05-24/2eb8809c1f53b94748dae39a350bc248.jpg)
![](disc/22-05-24/192136c2df9d3842f8ad129ffe5cee18.jpg)
![](disc/22-05-24/b8c1dc35f0c9ffce73cb55301762231a.jpg)
![](disc/22-05-24/a277e2f61fe2484f71eea06ce80acdfd.jpg)
![](disc/22-05-24/ac83025d29ac4231655d021cccb6bebb.jpg)
![](disc/22-05-24/836d340fe8b23214b65922e0e94f2db4.jpg)
![](banners/armflix.jpg)