Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը
World Press![Իռլանդիան և Իսպանիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը](/timthumb.php?src=disc/22-05-24/068acc8535df428d31e40a0686b393f5.jpg&w=780)
Իռլանդիան և Իսպանիան ճանաչեցին Պաղեստինի ինքնավարությունը` որպես պետություն։ Այս մասին հայտարարել են Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը և թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նախկինում Պաղեստինի պետականությունը ճանաչել է Նորվեգիան։
Որոշումը պաշտոնապես կհրապարակվի մայիսի 28-ին։
Ավելի ուշ Իսրայելը հայտարարել է Նորվեգիայից և Իռլանդիայից իր դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։ Հրեա ԱԳ նախարար Իսրայել Կացն ասել է, որ Իսրայելը չի անտեսի դա։
![](banners/armflix.jpg)