Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
Economy![Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը](/timthumb.php?src=disc/22-05-24/3a661441bc332a6572fe4216659be867.jpg&w=780)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀԲ-ի հետ բազմաոլորտ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը», ծրագրի շրջանակները, կառուցվածքը և բաղադրիչները, ինչպես նաև ծրագրի իրականացմանը վերաբերող այլ հարցեր։
![](banners/armflix.jpg)