Հրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Emergency Case![Հրդեհ՝ Կոտայքի մարզում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից](/timthumb.php?src=disc/22-05-24/5d38dbb62237a6f5c7c9e43305df4fea.jpg&w=780)
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փյունիկ գյուղում տուն է այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 38 բնակելի երկհարկանի տանը։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
![](banners/armflix.jpg)