Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ
Emergency Case![Խոշոր վթար Երևանում. 5 վիրավորների մեջ կան երեխաներ](/timthumb.php?src=disc/23-05-24/fc90be3cc924f71f81a57599720904ea.jpg&w=780)
Մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ին:
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
![](banners/armflix.jpg)