Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
Society![Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է](/timthumb.php?src=disc/23-05-24/49a469eeb1ea3bfc2d0f05e2d44d531e.jpg&w=780)
Մայիսի 21-ի ժամը 19.45-ին անհայտ անձը բենզին էր լցրել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից տարածքում կայանված «LEXUS» մակնիշի մեքենայի շարժիչի ծածկոցին, հրկիզել այն և դիմել փախուստի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզել էր Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ 42-ամյա տղամարդը:
Նա ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ ներկայացրել է դիմում-մեղայական:
Կազմված փաստաթղթերը և կապանցի տղամարդը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
![](banners/armflix.jpg)