Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետ
World![Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդում դպրոցի վրա. մարզպետ](/timthumb.php?src=disc/23-05-24/382fb8b7605b5873f81665b3106996dc.jpg&w=780)
Ուկրաինան «Կամիկաձեով» հարձակվել է Բելգորոդի մարզի Բեզիմենո գյուղի դպրոցի վրա: Այս մասին Telegram իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
««Կամիկաձե» դրոնի միջոցով Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է դպրոցի շենքի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Գրայվորոնսկի քաղաքային օկրուգի Բեզիմենո գյուղում։ Պայթյունի հետևանքով՝ խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել։ Հարձակման պահին դպրոցում երեխաներ և մեծահասակներ չեն եղել։ Տվյալ բնակավայրում գործում է հեռավար կրթության ձևաչափ»,-գրել է Գլադկովը:
Վնասվել է դպրոցի շենքի տանիքը, կոտրվել են երրորդ և չորրորդ հարկերի պատուհանները և հարևան բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանը։
Օպերատիվ ծառայությունները տեղում աշխատում են։
![](banners/armflix.jpg)