Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն՝ Մինսկում
Political![Հայտնի է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Լուկաշենկոն՝ Մինսկում](/timthumb.php?src=disc/23-05-24/c9c225590af99532629bc3d7903488cd.jpg&w=780)
«Բելառուսի և ՌԴ նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը Մինսկում կայանալիք հանդիպմանը նախատեսում են քննարկել ուկրաինական հակամարտությունը, Լեհաստանի և Մերձբալթյան երկրների «պահվածքը» Բելառուսի հետ սահմանին»,- ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ավելի վաղ հայտնել էր, թե նախատեսվում է՝ Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների զարգացման ներկայիս վիճակն ու հեռանկարները, առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի առաջխաղացումը, հումանիտար ոլորտում անվտանգության ամրապնդման և փոխգործակցության հարցերը, ինչպես նաև միութենական պետության շրջանակներում ինտեգրումը:
![](banners/armflix.jpg)