Թրամփը հայտարարել է, թե Պուտինն՝ ի հարգանս իրեն՝ բանտից կազատի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին
World![Թրամփը հայտարարել է, թե Պուտինն՝ ի հարգանս իրեն՝ բանտից կազատի ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին](/timthumb.php?src=disc/24-05-24/2b56ea30433c4d358166628a9a41e879.jpg&w=780)
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կօգտագործի իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին ռուսական բանտից ազատ արձակելու համար։
Truth Social սոցիալական ցանցի իր միկրոբլոգում Թրամփը նշել է, որ լրագրողին ազատ կարձակեն նոյեմբերի 5-ին անցկացվելիք ԱՄՆ նախագահական ընտրություններից անմիջապես հետո։
«The Wall Street Journal-ի՝ Ռուսաստանում պահվող թղթակից Էվան Գերշկովիչն ազատ կարձակվի ընտրություններից գրեթե անմիջապես հետո, բայց, իհարկե, մինչև իմ պաշտոնը ստանձնելը: Նա կլինի տանը, ապահով, իր ընտանիքի հետ», - խոստացել է Թրամփը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա կանի ի հարգանս ինձ, բայց ոչ մեկ ուրիշի, և մենք ոչինչ չենք վճարելու», - հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։
Ամերիկացի լրագրողը 2023-ի մարտին լրտեսության մեղադրանքով կալանավորվել էր Եկատերինբուրգում և պահվում է Մոսկվայում։
![](banners/armflix.jpg)