EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Մայիսի 24-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Այսօր կարող եք գործել այնպես, ինչպես հարկն եք համարում, անգամ եթե սկզբում դա անընդունելի լինի շրջապատի կողմից: Դուք մտածում եք ոչ ստանդարտ, հաճախ գալիս եք պարադոքսալ մտահանգումների: Ստեղծագործական ներուժը շատ բարձր է, այդ իսկ պատճառով էլ լավ գաղափարների պակասից չեք դժգոհում: Հնարավոր է հաջողություն գիտական ուսումնասիրություններում և դասավանդողական գործունեության մեջ:

Երեկոյան անսպասելի լուրեր կստանաք արտերկրում ապրող տարեց ազգականներից: Անձնական հարաբերություններում իշխում է լիակատար ներդաշնակությունը:

Ցուլ. Այսօր դուք հիանալի եք լեզու գտնում մարդկանց հետ, անգամ նրանց` ում հետ նախկինում դա չէր հաջողվում: Լիովին հասկանալով նրանց, ում հետ գործ եք ունենում, դուք օգնում եք նրանց հասնել իրենց նպատակներին, նաև` ձեր մասին չմոռանալով: Օրը բարենպաստ է հեռվից եկած մարդկանց հետ շփումների համար: Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչները շանս կունենան միջազգային շուկա դուրս գալ: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Օրը բարենպաստ է անձնական կյանքում դրական փոփոխությունների առումով: Էմոցիոնալ ֆոնը կայուն է, դրանից էլ` տրամադրությունը բարձր:

Երկվորյակներ. Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:

Խեցգետին. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հերիք է մի չնչին բան, որպեսզի ձեր տրամադրությունը վերջնականորեն փչանա: Այսօր ձեզ անհրաժեշտ իրերը մշտապես կորում են, և դա ձեզ սարսափելի նյարդայնացնում է: Ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր այդքան էլ հաճելի չեն շփման մեջ, և ձեզ չի հաջողվում թաքցնել նրանց հանդեպ ձեր ունեցած վերաբերմունքը:

Ցանկալի չէ այսօր որոշումներ կայացնել, հատկապես` անձնական կյանքին վերաբերող, քանի որ մեծ է սխալվելու հավանականությունը: Հնարավոր են չպլանավորած այցեր, և չի բացառված, որ հյուրերը հոգնեցնեն իրենց ներկայությամբ:

Առյուծ. Այսօր անգամ եթե դժվարություններ ծագում էլ են, ապա դուք չեք կորցնում ձեր ինքնավստահությունը, համոզված եք, որ ձեռնարկած գործերն անպայման հաջողություն կունենան, այդ մտայնությամբ էլ կառուցում եք ձեր գործնական հարաբերությունները այն մարդկանց հետ, ովքեր կարող են օգնել ձեզ` ձեր գաղափարների իրականացման հարցում:

Բարենպաստ օր է անշարժ գույքի ձեռք բերման և այլ խոշոր գնումների վերաբերյալ հարցեր քննարկելու համար: Հաջող կանցնի աշխարհիկ միջոցառումներին այցելելը, դրանցում դուք ուշադրության կենտրոնում կգտնվեք, ինչը ձեզ հաճույք կպատճառի:

Կույս. Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի, չի բացառված, որ ձեր գործերին միջամտեն մարդիկ, ումից դուք կնախընտրեիք հեռու մնալ: Տրամադրությունը հաճախ է փոփոխվում, հպանցիկ ցանկությունների ազդեցության տակ դուք հաճախ եք ձեզ կտրուկ արարքներ թույլ տալիս:  Կարող են տարաձայնություններ ծագել ազդեցիկ մարդկանց հետ, վտանգ կա զրկվել նրանց հովանավորությունից:

Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը, այդ ժամանակահատվածում դրական միտումները գերազանցում են բացասականին, բազմաթիվ խնդիրներ լուծվում են, տարաձայնությունները արագ հարթվում:

Կշեռք. Այսօր պետք է զգույշ լինեք փողի հարցում` դուք հակված եք այն ծախսել բոլորովին ոչ այնպիսի բաների վրա, որոնք ձեզ անհրաժեշտ են: Դրա հետ մեկտեղ էլ, ձեզ այսօր շատ հեշտ է ներքաշել ամեն տեսակի կասկածելի ձեռնարկումների մեջ` դուք չափազանց դյուրահավատ եք, չեք ստուգում ստացված տեղեկությունները, հաճախ եք ընկնում սակավածանոթ մարդկանց ազդեցության տակ: Դրանով հանդերձ, սեփական նախազգացմանը դուք չեք վստահում, և շատ իզուր` նրա հուշումները ճիշտ են և խիստ ժամանակին:

Բարենպաստ օր է ընկերների հետ հանդիպելու, զվարճությունների համար: Հաջող կլինեն փոքր գնումները:

Կարիճ. Օրը բարդ է, բայց ոչ` անհույս: Դուք հետաքրքրվում եք ուրիշների գործերով և ճիշտ եք անում, քանի որ շրջապատը ձեր օգնության և աջակցության կարիքն ունի: Հավատացեք ձեր ուժերին` այսօր դուք ի զորու եք անել այն ամենն, ինչը բոլորովին վերջերս անհնար էր թվում: Այսօր նպատակահարմար է օրիգինալ իրեր, անսովոր զարդեղեն և ինտերիերի ապրանքներ գնել:

Մտերիմ մարդիկ ուրախացնում են ուշադրության նշաններով և անսպասելի նվերներով: Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, զվարճալի միջոցառումներ, իմպրովիզացված տոներ: Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա խուսափեք շտապողականությունից:

Աղեղնավոր. Օրը չափազանց հաջող է գործնական առումով: Ձեր նախաձեռնողական նախազգացումը սովորականից ավելի սուր է, դուք այնպիսի որոշումներ եք կայացնում, որոնք որպես օրենք` ճիշտ ու ժամանակին են: Շրջապատին դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, սակայն ցավոք, ոչ բոլորն են հետևում դրանց:

Հիանալի օր է ոչ պաշտոնական շփումների և անձնական բնույթի հանդիպումների համար: Դուք գերազանց ժամանակ եք անցկացնում ձեզ համար համակրելի մարդկանց շրջապատում: Մի շտապեք բացել ձեր գաղտնիքները` խորհրդավորությունը ձեզ լրացուցիչ հմայք է հաղորդում:

Այծեղջյուր. Այսօր ճիշտ կլինի կարևոր որոշումներ ընդունել` անգամ բարդ որոշումներում  և ունենալով համեստ տեղեկություններ, դուք չեք սխալվի: Կհաջողվի գտնել համախոհներ, անգամ այնպիսի մարդկանց մեջ, ովքեր բոլորովին վերջերս սատարում էին ձեր անբարյացկամներին: Մտերիմների հետ լիովին անկեղծ եք` դա միշտ չէ, որ նրանց դուր է գալիս, սակայն դրա հետ մեկտեղ` թույլ է տալիս խուսափել չհասկացվածությունից:

Օրը լիովին հարմար է հանգստի, զվարճությունների, գեղեցկության սրահներ և սպա-կենտրոններ այցելելու համար: Կարելի է նորաձև իրեր, անսովոր աքսեսուարներ գնել:

Ջրհոս. Օրը բավական բարդ է, խնդիրները կարող են ծագել այնտեղ, որտեղ դուք դրանց բոլորովին չէիք սպասում: Դուք չեք կարողանում լրջորեն  տրամադրվել, ինչն էլ հանգեցնում է բազմաթիվ սխալների: Ցանկալի չէ այսօր կարևոր որոշումներ ընդունելը, այնպիսի բանակցություններ վարելը, որոնց արդյունքից կարող է կախված լինել ձեր պրոֆեսիոնալ կարիերան: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ ղեկավարության, ներդրողների, ազդեցիկ մարդկանց հետ:

Քիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները: Անգամ եթե ստեղծված իրավիճակը ձեզ այնքան էլ դուք չի գալիս, այսօր չարժե ձեռնարկել ինչ-որ որոշիչ քայլեր:

Ձկներ. Ընդհանուր առմամբ, օրը վատը չէ, միայն մի բանն է վատ` ձեր տրամադրությունը շատ փոփոխական է: Պրոֆեսիոնալ պարտականությունների կատարումը ձեզ ձանձրույթ է պատճառում, սակայն դուք բավականաչափ բարեխիղճ եք, այդ իսկ պատճառով էլ թույլ չեք տալիս սխալներ: Գործնական հարաբերությունները հնարավոր չի լինի ոչ պաշտոնական հունով ուղղորդել, սակայն դա ձեզ չի մտահոգում:

Հնարավոր են ֆինանսկան կորուստներ, անհաջող գնումներ: Օրը հարմար է փոքր ուղևորությունների, իմացաբանական էքսկուրսիաների համար: Մի շտապեք նոր ծանոթություններ հաստատել, ավելի լավ է մտերիմների հետ հարաբերություններում ջերմություն ներարկելը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular