Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է (լուսանկարներ)
Photos![Չեխիայի նախագահը հոսպիտալացվել է (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/24-05-24/586928c13269dcac4aad23423c6430f0.jpg&w=780)
Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը հիվանդանոց է տեղափոխվել։ Ինչպես հաղորդում է տեղական Novinky հրատարակությունը, պատճառը վնասվածքն է, որը Չեխիայի նախագահը ստացել է մայրուղու վրա տեղի ունեցած վթարի արդյունքում։
Նշվում է, որ Պավելը հայտնի է մոտոցիկլետների հանդեպ իր կիրքով։ Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնք բժիշկները գնահատել են «ոչ լուրջ»։ Չնայած դրան՝ որոշում է կայացվել քաղաքական գործչին բուժհաստատությունում պահել նրա վիճակի հետագա մոնիթորինգի համար։
Չեխիայի ոստիկանությունը հավելել է, որ դեպքի առնչությամբ հետաքննություն չկա, քանի որ վթարի հետ կապված այլ անձինք չեն տուժել։
![](disc/24-05-24/a8a8803852d91c8c8b4b8dcdac005df2.jpg)
![](disc/24-05-24/7df7a8e7666611edaa179dca912590da.jpg)
![](disc/24-05-24/a3957a4ccf8af407cca82bda03b908c3.jpg)
![](disc/24-05-24/ff6df3e0b7952fea581ba0da65413b07.jpg)
![](disc/24-05-24/3d35b2d0378d64b7e718ee114dbfd667.jpg)
![](banners/armflix.jpg)