Զինծառայող Արարատ Արոյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել․ ՊՆ
Society![Զինծառայող Արարատ Արոյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել․ ՊՆ](/timthumb.php?src=disc/26-05-24/545fdfb9325864ddea7ef78b8acf3c23.jpg&w=780)
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:
«Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
![](banners/armflix.jpg)