ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին
Foreign![ՌԴ ՊՆ-ն և ՌԴ ԱԻՆ-ն օգնություն են առաջարկել Հայաստանին](/timthumb.php?src=disc/27-05-24/e2ade8d37edb40928f6f7ea88f9534d8.jpg&w=780)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունն իրենց օգնությունն են առաջարկել Հայաստանին ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում, գրում է Ведомости-ն։
«102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ անձնակազմի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի տեղաբաշխման համար», - ասվում է ՌԴ ՊՆ տելեգրամյան ալիքում։
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայկական կողմի՝ համապատասխան դիմումի դեպքում նախարարությունը պատրաստ է ուժեր ուղարկել աղետի գոտի։
![](banners/armflix.jpg)