Ջրհեղեղից փրկված հղի կնոջը կեսարյան հատում են կատարել. ծնվել է առողջ տղա
Society![Ջրհեղեղից փրկված հղի կնոջը կեսարյան հատում են կատարել. ծնվել է առողջ տղա](/timthumb.php?src=disc/28-05-24/4ae999f512a2738018a271b491ebb7c5.jpg&w=780)
Ալավերդու ԲԿ-ից հայտնում են․
«Տեղացած հորդառատ անձրևներից առաջացած փլուզումների հետևանքով, Ախթալա քաղաքից հղի Գ. Խաչատրյանին մեծ դժվարությամբ Ախթալայի ԱԿ կողմից կազմակերպվել է տեղափոխում մինչև Ջիլիզայի անցակետ, որտեղից Ալավերդու Բժշկական Կենտրոն ՓԲԸ ամենագնաց շտապ օգնության բրիգադան դիմավորել և տեղափոխել է Ալավերդու ԲԿ։
Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել է կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։ Մայրն ու նորածինը գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ առողջ ու անվնաս»։
![](banners/armflix.jpg)