Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում
Sport![Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակով է մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում](/timthumb.php?src=disc/29-05-24/7c1b2c8afee855ebf40eac82de20c2d8.jpg&w=780)
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում:
Թաիլանդում ընթացող վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկում գերծանր քաշային Դավիթ Չալոյանն իր առաջին մենամարտում մրցեց Բահրեյնի ներկայացուցչի հետ` գերազանցելով նրան: Չալոյանը հաջորդ մենամարտը կանցկացնի հունիսի 1-ին:
Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս է մնացել միայն 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում:
![](banners/armflix.jpg)