Կրասնոդարում փակվել են կաշառք տալու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանի հյուրանոցը, ճաշարանն ու խանութը (լուսանկար)
Photos![Կրասնոդարում փակվել են կաշառք տալու մեջ կասկածվող Լյովա Մարտիրոսյանի հյուրանոցը, ճաշարանն ու խանութը (լուսանկար)](/timthumb.php?src=disc/31-05-24/ac820974601955679f46296d3e453b34.jpg&w=780)
Կրասնոդարում փակվել են ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովի գործով ամբաստանյալ Լյովա Մարտիրոսյանին պատկանող «Դրախտ» կոչվող մի քանի հաստատություններ, գրում է РИА Новости-ն։
Շուրջ երկու շաբաթ է, ինչ խանութը փակ է, իսկ սրճարանի դռան վրա փակցված է «ժամանակավորապես փակ է» ցուցանակը։ Հյուրանոցում այցելուներ չկան, աշխատակիցն էլ ասել է, որ հնարավոր չէ սենյակ վարձել։ Ինչպես ասել են մոտակա սննդի օբյեկտներից մեկում, իբր փակումը պայմանավորված է նրանով, որ «կառավարիչ չկա»։
Ինչպես հայտնել ենք, կրասնոդարցի հայազգի գործարար Լյովա Մարտիրոսյանը մեղադրվում է ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ։
«Կուզնեցով Յուրին անձամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել այն գործողությունների համար, որոնցով նա կարող է նպաստել իր պաշտոնական դիրքի, զբաղեցրած պաշտոնի նշանակության և հեղինակության, ինչպես նաև կաշառքի շահերից ելնելով ծառայության մեջ ընդհանուր հովանավորչության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։
![](disc/31-05-24/45d698979cb254554eb2bd65f17d28bd.jpg)
![](disc/31-05-24/d2ba88e2ac2e3ce5d1539e952c5ebdbd.jpg)
![](banners/armflix.jpg)