EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

Հունիսի 2-ի աստղագուշակ

Horoscope

Խոյ. Շրջապատի վրա դուք անսովոր տպավորություն եք թողնում և պատահական չէ, որ հայտնվում եք բոլորի ուշադրության կենտրոնում: Այս ամենը շատ հստակ բացատրություն ունի` դուք չափից ավելի օրիգինալ եք, անկանխատեսելի  և նման չեք ոչ մեկի: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության կիզակետում չպահել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ:Լավ կլիներ այսօր ինչ որ բան փոխել տանը` անգամ կահույքի ամենապարզ տեղափոխությունը կարող է վերածվել ձեր կյանքում նոր, ավելի բարենպաստ և հետաքրքիր փուլի սկզբի:

Ցուլ. Այսօր ձեր հիմնական թշնամին պատվասիրությունն է: Եթե դուք միջոցներ չձեռնարկեք, այն ձեզ կտանի ոչ այնտեղ, որտեղ պետք է: Զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս` սա այն պահն է, երբ դուք հակված եք դեպի ձեզ մոտեցնել այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում մեծ գին կպահանջեն իրենց ծառայությունների դիմաց: Հին ընկերները կկիսվեն անսպասելի նորություններով, և ձեզ ժամանակ պետք կլինի, որպեսզի հասկանաք, թե ինչպես վերաբերվել ստացված տեղեկություններին:

Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև` հաստատել ավելի հուսալի ու խոր հարաբերություններ շրջապատի հետ:

Երկվորյակներ. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, ապա դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Առաջին հայացքից թվում է, որ ինչ-որ բան սպասվածի պես չէ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ իրադարձությունների ընթացքը կհամապատասխանի ձեր պլաններին: Ձեզ նաև կհաջողվի իրականացնել ինչ-որ վաղեմի մտահղացումներ` օգտվելով ազդեցիկ մարդկանց աջակցությունից:

Դուք խիստ ձգողական եք այն մարդկանց համար, ովքեր սփոփանքի և բարոյական աջակցության կարիք ունեն. դուք բոլորի համար բարի խոսքեր կգտնեք: Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ:

Խեցգետին. Այսօր դուք շատ եք ձգտում բոլորին դուր գալ և  ոչ մեկին չնեղացնել: Գովելի ցանկություն է, սակայն ցավոք` բարդ իրականանալի, եթե, իհարկե, դուք պատրաստ չեք լիովին զոհաբերել սեփական շահերը: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար:

Օրվա երկրորդ կեսին սպասվում է կենսական ներուժի նվազում: Զգույշ եղեք դեղորայք օգտագործելիս` մեծ է ալերգիկ ռեակցիայի և կողմնակի ազդեցությունների հավանականությունը: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն` հեռվից ժամանաց անձի հետ:

Առյուծ. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել` մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից: Անգամ նշանի ամենաինքնավստահ ներկայացուցիչները սկսում են կասկածել իրենց ունակությունների և տաղանդի մեջ, չի բացառված, որ անգամ սկսեն իրենք իրենց համոզել այն բանում, որ ոչ մի բանի ընդունակ չեն: Աստղերը նրանց խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին:

Կույս. Որքան էլ որ լավը լինեն ձեր գաղափարներն ու առաջարկները, դուք այսօր չեք ստանում շրջապատի ըմբռնումն ու աջակցությունը: Ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն, և առաջին իսկ հաջողություններից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Փորձեք չսահմանափակել ձեր երևակայությունը` այն ինչն այսօր անհավանական է թվում, վաղը  կիրականանա:

Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին` միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք:

Կշեռք. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, և ընդհանուր առմամբ, նոր ծանոթությունների համար: Դուք շատ լավ տպավորություն եք թողնում, փայլուն արտահայտում եք ձեր գաղափարները, հեշտությամբ եք համախոհներ ու դաշնակիցներ գտնում: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը:

Հնարավոր են  չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար: Անձնական կյանքում դժվար թե որևէ էական փոփոխություն տեղի ունենա, սակայն առկա իրավիճակը միանգամայն ձեր սրտով է:

Կարիճ. Շրջապատին թվում է, որ դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը` ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ շատ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները:

Դու սիրով օգնում եք դժվարության մեջ հայտնված մարդկանց և որքան ավելի շատ եք դա անում ուրիշների համար, այնքան ավելի աննշան են ձեզ թվում ձեր սեփական խնդիրները:

Աղեղնավոր. Այսօր դուք վառ տպավորությունների, մի ինչ-որ բոլորովին անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Դե ինչ, օրը չափազանց հարմար է այն բանի համար, որպեսզի խախտեք կյանքի ամենօրյա ընթացքը, փոխեք ձեր իսկ սովորույթները: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն` ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ:

Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: Օրվա այս պահը հարմար է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար:

Այծեղջյուր. Օրվա ընթացքում հաջողությունները կսկել այն բանից հետո, երբ ձեզ միանան ձեր համախոհները: Դժվար է համատեղ նախագիծ սկսելու համար ավելի համապատասխան պահ գտնել: Հնարավոր են չպլանավորած այցելությունները, հյուրերին տեսնելը ձեզ մեծ ուրախություն կպարգևի:

Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Ձեզ մեծ հաճույք է պատճառում բոլորի ուշադրության կենտրոնում գտնվելը, առավել ևս, որ պետք է մեծ ջանքերի թափել` շրջապատիի վրա մեծ տպավորություն թողնելու համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը:

Ջրհոս. Օրը լի է հոգսերով, բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրները լուծելու վրա: Բոլոր նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում: Իսկ ահա սեփական պլանները այդպես էլ մնում են չիրականացված, ինչը ձեզ առանձնապես չի մտահոգում:

Հոգ տարեք ինքներդ ձեր մասին` գերհոգնածությունն այսօր կարող է հետագայի համար առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ցանկալի չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը:

Ձկներ. Հատուկ ուշադրություն դարձրեք այն բանի վրա, թե ինչպես է դասավորվում առավոտը, քանի որ դրանից կախված կլինի օրվա հետագա ընթացքը: Անգամ այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից մանր և աննշան են թվում, կարող են շարունակություն ունենալ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր և անգամ` կոնֆլիկտներ շրջապատի հետ:

Օրը կարող է կապված լինել բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները: Մի վախեցեք ձեր ցանկություններից` դրանք կիրականան հենց’ այնպես, ինչպես պետքն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular