Առաջիկայում շահագործման կհանձնվեն հ. 76 դպրոցի, Կոմիտասի շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի գետնանցումների վերելակները
Society![Առաջիկայում շահագործման կհանձնվեն հ. 76 դպրոցի, Կոմիտասի շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի գետնանցումների վերելակները](/timthumb.php?src=disc/03-06-24/9caf59fc0b8ff0f5a0de3592137bb1c6.jpg&w=780)
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ:
Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները: Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են:
Հանձնարարվել է թեքահարթակներ կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված:
![](banners/armflix.jpg)