ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը
Society![ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը](/timthumb.php?src=disc/03-06-24/c2e0be1ba081069c5f00c80857dea7eb.jpg&w=780)
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձոր քաղաքում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին։ Այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ»,- նշել է առաքելությունն իր գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդներին առաքելությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:
![](banners/armflix.jpg)