Ֆինանսների նախարարը արձակուրդի է մեկնում
Society![Ֆինանսների նախարարը արձակուրդի է մեկնում](/timthumb.php?src=disc/04-06-24/1a8f768db85e535a6849cef6e5fd26f6.jpg&w=780)
Վարչապետ Փաշինյանը հունիսի 4-ին որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր՝ 2024 թվականի հունիսի 6-7-ը ներառյալ:
2. Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
![](banners/armflix.jpg)