Iran's fundamental position towards Armenia can not be changed by a change of Iranian President: Mehdi Sobhani EU countries’ leaders agree on new leadership for next 5 years Politico reveals how Azerbaijan is conducting counter-propaganda directed abroad against Ruben Vardanyan EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side 

Որոշ ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը պարզեցվել է. ՊԵԿ

Right

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Մասնավորապես, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանու՞մ է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ տվյալ ապրանքը հանդիսանում է երկակի կամ ռազմական նշանակության, ապա մաքսային գործառնություններն իրականացնելու համար պահանջվում է լիազոր մարմինների թույլտվությունները (Էկոնոմիկայի կամ Պաշտպանության նախարարություններ)։

Այս գործընթացում ճիշտ կողմնորոշվելու, այսինքն, պարզելու համար, թե այս կամ այն ապրանքը հանդիսանու՞մ է արդյոք երկակի կամ ռազմական նշանակության, թե՝ ոչ, մաքսային մարմինները հիմք են ընդունում հավատարմագրված մասնագիտական կազմակերպությունների փորձագիտական եզրակացությունները։ Սրան զուգահեռ կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող հանդիսանալ երկակի կամ ռազմական նշանակության, սակայն մինչև վերջերս ենթարկվում էին փորձաքննության, որն, ի դեպ, անվճար չէ․ ռազմական նշանակության ապրանքների մասով այն արժե մոտ 12․000 ՀՀ դրամ, իսկ երկակի նշանակության ապրանքների համար՝ մոտ 60․000 ՀՀ  դրամ։ Այս փորձաքննությունները միջինում տևում են երկակի նշանակության ապրանքների մասով՝ 5 աշխատանքային օր, իսկ ռազմական նշանակության ապրանքների մասվ՝ 2-3 աշխատանքային օր։

Այսինքն, բազմաթիվ դեպքերում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցներն ստիպված էին ծախսել այդ գումարները և ժամանակը, թեև ապրանքներն իրենց բնութագրերով ակնհայտորեն չէին կարող որակվել որպես երկակի կամ ռազմական նշանակության։ Այս իրավիճակը կարգավորելու նպատակով ՊԵԿ կառուցվածքում ընթացիկ տարվա ապրիլի 11-ից ձևավորվել է հատուկ մասնագիտացված աշխատանքային խումբ, որն անվճար իրականացնում է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկերում ընդգրկված ապրանքների նախնական ուսումնասիրություն և դրա արդյունքում մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այդ ապրանքների միանշանակ երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսանալու կամ այդ հանգամանքը պարզելու համար փորձաքննության ենթակա լինելու վերաբերյալ։  

Այսպես, 2024 թվականի ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում տվյալ աշխատախմբին ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում հասանելի Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրված հայտերի ընդհանուր քանակը կազմել է 1035 հայտ, 4341 ապրանքատեսակ, որոնցից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 900  հայտ, 3094 ապրանքատեսակ, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 135 հայտ, 1247 ապրանքատեսակ։  Փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն չի առաջացել՝ ռազմական նշանակության ապրանքների մասով՝  848 հայտ (900-ից),  2977 ապրանքատեսակի համար (3094-ից), երկակի նշանակության ապրանքների մասով՝  96 հայտ (135-ից), 1063 ապրանքատեսակների համար (1247-ից)։ Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևել է մինչև մեկ աշխատանքային օր։

 Փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝  52 հայտ,  117 ապրանքատեսակ, երկակի նշանակության ապրանքների մասով՝  39 հայտ, 184 ապրանքատեսակ (փորձաքննության  ուղարկված ապրանքատեսակների քանակը մեծ է, քանի որ սկզբնական շրջանում ծրագիրը հնարավորություն չէր տալիս հայտում ներառված  ապրանքնատեսակներից որոշներն ուղարկել փորձաքննության, ուղարկվում էր ամբողջ հայտը՝ անկախ այն հանգամանքից, որ փորձագետի եզրակացություն անհրաժեշտ էր ընդհամենը մեկ կամ մի քանի ապրանքների մասով (օրինակ՝ մեկ հայտի մեջ եղել է 35 անվանում ապրանքատեսակ, որից փորձագիտական եզրակացություն  անհրաժեշտ է եղել ընդհամենը 5 ապրանքատեսակի համար, բայց ուղարկվել է ամբողջ հայտը), այդ խնդիրը կարգավորվել է սույն թվականի մայիսի 2-ից)։

Միաժամանակ տեղեկացվում է, որ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի՝ ապրիլի 11-ից մայիսի 31-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքների արդյունքում տնտեսվարողները տնտեսել են նախ՝ ժամանակ (յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր) և ֆինանսական միջոցներ՝ 15.936.000 ՀՀ դրամ, որից 10.176.000 ՀՀ դրամ՝ ռազմական նշանակության ապրանքների մասով, և 5.760.000 ՀՀ դրամ՝ երկակի նշանակության ապրանքների մասով։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Saribek Sukiasyan, Chairman of the Board of Armeconombank, speaks about his life experience, formula of successful business, and BankIran's fundamental position towards Armenia can not be changed by a change of Iranian President: Mehdi SobhaniAt least 7 dead after train collides with bus in SlovakiaEU countries’ leaders agree on new leadership for next 5 yearsArmenpress: European Parliament members issue statement on Armenia-France military cooperationPolitico reveals how Azerbaijan is conducting counter-propaganda directed abroad against Ruben VardanyanEventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shots
Most Popular