Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Photos![Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք](/timthumb.php?src=disc/06-06-24/d065fbdd109ab511aea6f778b501c4c4.jpg&w=780)
Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանը քիչ առաջ բավարարեց պաշտպանության կողմի բողոքը և Արթուր Սուքոյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Սուքոյանը ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, որը կալանավորվել էր Civic.am կայքի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի գործով։
![](banners/armflix.jpg)