Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում
Sport![Պատանի շախմատիստները շարունակում են ելույթները Մ20 տարեկանների ԱԱ-ում](/timthumb.php?src=disc/10-06-24/8e84261b62bf32452b9cc5804deeb6e5.jpg&w=780)
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:
Պատանիների առաջնությունում գրոսմայստերներ Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանն ունեն 5.5 միավոր և առաջատարից հետ են մնում կես միավորով։ Հունիսի 11-ին Մամիկոնը և Էմինը կխաղան միմյանց դեմ: Միջազգային վարպետ Արսեն Դավթյանն ունի 4 միավոր:
Աղջիկների առաջնությունում կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանն ունի 5.5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով։ Միլենա Գասպարյանն ունի 4 միավոր:
![](banners/armflix.jpg)