ԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում
Society![ԳՇ պետի տեղակալը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում](/timthumb.php?src=disc/11-06-24/4cf342a9b9443cb4cee754d6e67fb867.jpg&w=780)
Հունիսի 11-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը տեսակապով մասնակցել է գլխավոր շտաբների պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին: Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հանդիպման նպատակը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների, ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների միջև համագործակցության հարցերի քննարկումն էր:
Գեներալ-մայոր Երոյանն իր խոսքում կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի կերպափոխման գործում և վերահաստատել հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին:
![](banners/armflix.jpg)