Iran's fundamental position towards Armenia can not be changed by a change of Iranian President: Mehdi Sobhani EU countries’ leaders agree on new leadership for next 5 years Politico reveals how Azerbaijan is conducting counter-propaganda directed abroad against Ruben Vardanyan EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side 

Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքն այսօր կմուտքագրեմ. հաղորդակցության սահմանափակում Կարապետը չունի. պաշտպան

Right

Հունիսի 5-ին, երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը Գեղարքունիքի մարզ էր մեկնել՝ Սոթքում հանրահավաք անելու նպատակով, Վարդենիսում ավտոերթի միջից ձերբակալվել ու Ոստիկանության Մարտունու բաժին էր տարվել գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը: Այդ մասին տեղեկացրել էր հենց ինքը՝ պարեկների մեքենայից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Շիրակի մարզի 43–ամյա բնակիչ Կ․Պ․-ի կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ապօրինի ձեռք բերված հոգեմետ նյութ պահելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Ըստ ՔԿ-ի՝ Կարապետ Պողոսյանը «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան վարել է տրանսպորտային միջոցը սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցած վիճակում, ցանկացել են տանել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, բայց վարորդը «նախ հրաժարվել է կատարել պարեկային ծառայողների օրինական պահանջը, անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։

Վարորդը, իհարկե, կարող էր հրաժարվել մեքենան հատուկ տարածք տեղափոխելուց, որովհետև օրենքով նման բան չի պահանջվում, ուստի որևէ օրինական պահանջի մասին խոսելը ոչ միայն տեղին չէ, այլև հակաիրավական:

Շարունակելով թվարկել ընդդիմադիր գործչի կատարած «հանցանքների» շարքը՝ ՔԿ-ն հավելել էր, որ Կարապետ Պողոսյանը նաև, «խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է անձնական խուզարկությամբ»:

«Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու հիմնավոր կասկածով 43–ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, և ներկայացվել է մեղադրանք»,- գրված էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Կարապետ Պողոսյանի պաշտպանները ՔԿ հաղորդագրության կապակցությամբ հայտարարություն տարածեցին, որում նշել էին, որ «Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ»:

«Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, արդարացիորեն վրդովվելով ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ և խտրական գործողություններից, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և Պարեկային ծառայության աշխատակիցը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ տալու եղանակով արտահայտել է իր զայրույթը»,- նշել էին պաշտպանները:

Ինչ վերաբերում է վերջինիս մոտ հայտնաբերված հոգեմետ դեղամիջոցներին, պաշտպաններն ասել էին, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն այն մասին, որ այդ դեղահաբերը պատկանում են իր մայրիկին, ով դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իր մոտ դրանք, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին, հայտնվել են հանգամանքների պատահական զուգորդմամբ՝ մանրամասն ներկայացնելով ամբողջ եղելությունը։ Ընդ որում, նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել և վարույթի նյութերին կցվել են համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր։

Նրանք հերքել էին նաև ՔԿ այն պնդումը, որ «վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։

Կարապետ Պողոսյանն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է և դեռ ընտանիքի հետ կապ չի հաստատել: Վերջինիս կինը՝ Անգին Մալխասյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ դեռ կարանտինում է, ինքը փաստաբանների հետ է կապ պահում, մինչև կհաջողվի խոսել ամուսնու հետ:

Մեզ հետ զրույցում Կարապետ Պողոսյանի պաշտպաններից Սլավիկ Պողոսյանն ասաց՝ այսօր դատարան մուտք կանի Կարապետ Պողոսյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը:

«Երեկ հանդիպել եմ իրեն, լավ էր զգում: Հաղորդակցության սահմանափակում չկա դրված դատարանի որոշմամբ: Կարանտինում է, դուրս գա, արդեն կօգտվի իր զանգի և տեսակցության իրավունքներից»,- ասաց Սլավիկ Պողոսյանը:

 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Saribek Sukiasyan, Chairman of the Board of Armeconombank, speaks about his life experience, formula of successful business, and BankIran's fundamental position towards Armenia can not be changed by a change of Iranian President: Mehdi SobhaniAt least 7 dead after train collides with bus in SlovakiaEU countries’ leaders agree on new leadership for next 5 yearsArmenpress: European Parliament members issue statement on Armenia-France military cooperationPolitico reveals how Azerbaijan is conducting counter-propaganda directed abroad against Ruben VardanyanEventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shots
Most Popular