EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in Tbilisi Prime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian Fund Ukraine peace summit set to begin in Switzerland Nikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in Armenia 17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World Championship The NA approved the 2023 state budget implementation report Azerbaijan spreads another disinformation on fire from Armenian side G7 summit focused on Ukraine aid, China's support for Russia Macron called on moderate politicians to unite to defeat far right Funds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: Arshakyan 

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Society

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությունը։

Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն ողջունել է համընդհանուր արժեքներին համահունչ Հայաստանի ձեռքբերումները և բարեփոխումների իրականացման շարունակական հանձնառությունը։

Կողմերը անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ ընթացող բանակցություններին՝ համագործակցության բոլոր ոլորտներում սահմանելով հավակնոտ նպատակներ, որոնց ֆինանսական հենքը կապահովվի «Դիմակայունություն և աճ» ծրագրի միջոցներով՝ 2024-2027 թթ. համար նախատեսվող 270 մլն եվրո գումարի չափով։ Ծրագիրը նախատեսում է տրամադրել աջակցություն ռազմավարական նշանակության ներդրումներին, մասնավորապես՝ տրանսպորտային, թվային և էներգետիկ փոխկապակցվածության ենթակառուցվածքներին՝ ներդրումներ ապահովելով գործարար ոլորտի զարգացմանը աշխատատեղերի քանակի ավելացման և տնտեսական աճի համար: Կողմերը ողջունել են Տնտեսական և ներդրումային պլանի իրականացման դրական ընթացքը, որի շրջանակում արդեն հավաքագրվել են 600 մլն եվրո ծավալի ներդրումային միջոցներ։

Գործընկերության կոմիտեն վերանայել է օրենքի գերակայության, արդարադատության ոլորտի բարեփոխումների, իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում զարգացումները: ԵՄ-ն բարձր է գնահատել ձեռք բերված առաջընթացը, ներառյալ «Եվրոջասթ» գործակալության հետ համագործակցության մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը և միգրացիայի ոլորտում կառավարման կարողությունների ամրապնդումը մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի նախապատրաստման նպատակով:

ԵՄ-ն ողջունել է դատական համակարգի անկախության բարելավման և հակակոռուպցիոն և անձեռնմխելիության մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ առաջընթացը՝ միաժամանակ ընդգծելով բարեփոխումների շարունակականության, դատական համակարգի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև իրավապահ մարմինների հաշվետվողականության կարևորությունը:

ԵՄ-ն ընդգծել է ցանկացած հիմքով խտրականության վերացման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածության կարևորությունը բոլոր ոլորտներում: ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին շարունակել ապահովել քաղաքացիական հասարակության ներգրավումը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում։

Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունից հետո բռնի տեղահանված հայ բնակչության ներառմանը, ինչպես նաև բնակարանային ապահովման և զբաղվածության հարցերում ԵՄ աջակցությանը։

Գործընկերության կոմիտեն նաև վերանայել է տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և աղետների ռիսկերի կառավարման առաջընթացը։ Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են փոխկապակցվածության խթանման, էներգետիկ անվտանգության հզորացման և Հայաստանում էներգետիկ փոխակերպմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի և «Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ» նախաձեռնությանը Հայաստանի մասնակցությանը նպաստելու միջոցով: Հայկական կողմը ընդգծել է տարածաշրջանային փոխկապակցվածության այլ ծրագրերի խթանման անհրաժեշտությունը։ Ողջունելով Հայաստանի ջանքերը շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ ԵՄ-ն միաժամանակ խրախուսել է Հայաստանին ջանքեր գործադրել՝ մեծացնելու վերականգնվող էներգիայի արտադրության ծավալները, հասնելու կլիմայի չեզոքությանը և բարելավելու ջրային ռեսուրսների կառավարումը։

Կողմերը նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը շարունակելու համագործակցությունը միջուկային անվտանգության բարձրացման ուղղությամբ:

ԵՄ-ն խրախուսել է Հայաստանին առաջնահերթություն տալ տարբեր ոլորտներում ռազմավարական ծրագրերին՝ համաձայն նոր Գործընկերության օրակարգի առաջնահերթությունների և «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի շուրջ շարունակվող քննարկումների:

Կողմերը քննարկել են նաև ճանապարհային և օդային անվտանգության, հաղորդուղիների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծել են «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի» վարչական կիրարկման կարևորությունը: Կողմերը քննարկել են Հայաստանի հյուսիսում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղներին արտակարգ արձագանքման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում ավելի լայն համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպման շրջանակներում հնարավորություն է ընձեռնվել վերանայելու համագործակցությունը մաքսային և տնտեսական զարգացման ոլորտում։ Կողմերը պարտավորվել են շարունակել սերտ համագործակցությունը՝ կանխելու ԵՄ համապատասխան պատժամիջոցների շրջանցումը։ Քննարկումն ամփոփել է նաև զբաղվածության և սոցիալական քաղաքականության զարգացումները: Կողմերը ողջունել են սպորտի, մշակույթի, կրթության և գիտահետազոտական ոլորտներում փոխանակումների ուղղությամբ համագործակցության ամրապնդումը։

Գործընկերներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և Հայաստանում ԵՄ առաքելությանը՝ բարձր գնահատելով նրա դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում: ԵՄ-ն ողջունել է սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի սահմանների անձեռնմխելիությանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա

Կողմերը քննարկել են անվտանգության և պաշտպանության հարցերում իրենց երկխոսության ամրապնդումը, ինչպես նաև Խաղաղության Եվրոպական գործիքի շրջանակներում Հայաստանի ընթացիկ հայցը:

ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը՝ երկրների ինքնիշխանության, ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
EventHub.am is the official ticketing agent for the concert of the world renowned Black Eyed Peas in TbilisiPrime Minister participated in session of Board of Trustees of 'Hayastan' All-Armenian FundHayastan All-Armenian Fund's support to Karabakh compatriots amounted to around 680 million drams, says Executive DirectorUkraine peace summit set to begin in SwitzerlandNikol Pashinyan congratulates Rishi Sunak, emphasizes UK's support for democratic reforms in ArmeniaArmenian Revytech and French Thales Presented Modern Cybersecurity SolutionsPaulo Fonseca is the new head coach of Milan17-year-old Emin Ohanyan became the vice-champion at U20 Chess World ChampionshipThe NA approved the 2023 state budget implementation reportMariam Mkrtchyan wins silver medal at U20 World ChampionshipG7 leaders meeting kicks off in Italy with focus on Ukraine and GazaArmenia became 43rd country to officially join NASA's Artemis AccordsArmenia ambassador to Belarus is called back to Yerevan for consultationsScientists create 3D printer the size of a coin: Where can it be applied?Bianca Censori chooses another extravagant outfit for shopping in TokyoPashinyan: Next logical step will be Armenia's leaving CSTORussian MoD shows footage of warships arriving in Havana after naval drill in AtlanticAzerbaijan spreads another disinformation on fire from Armenian sideG7 summit focused on Ukraine aid, China's support for RussiaArmenia premier: Police conduct yesterday was professionalArchbishop Bagrat Galstanyan: Rally is scheduled at 8pmSituation gets tense outside Armenia government buildingMacron called on moderate politicians to unite to defeat far rightGeorgia received NATO-standard armoured vehicles from TurkeyVladimir Putin received Turkish Foreign MinisterHamas responded to US proposal for a cease-fire in Gaza and demanded complete cease-fireFunds intended for scientific and technological development, which we directed to field of military industry, gave their results: ArshakyanIf territorial integrity is recognized, all other issues are resolved: PashinyanWe realize importance of peace: Vahan Kostanyan at conference on reconstruction of UkraineWeather anomalies in Europe and TurkeyRussia launches attack on Kyiv: DWUrsula von der Leyen announces billions of euros in aid from the EU for UkraineCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsChief of Armenian Armed Forces General Staff meets with France's Chief of Army StaffFire at famous Bangkok market kills 1,000 animalsAgreement on mutual assistance of customs authorities signed between Armenia and the USAArmenia Armed Forces General Staff chief, France army head discuss development of collaborationPM, France ex-premier confer about Armenia’s peace treaty, border delimitation process with AzerbaijanFormer French Prime Minister Arrives in ArmeniaLavrov, Iranian counterpart discuss work on cooperation agreementArmenia parliament vice-speaker: Peace treaty can be signed tomorrow if Azerbaijan shows constructive approachMalawi Vice President and 9 others die in plane crashUS lifts weapons ban on Ukrainian military unit – The Washington PostNorth Korean soldiers briefly cross inter-Korean border, return after warning shotsFour US college instructors injured in China stabbing attackTurkey is yet to take steps toward implementing a border-opening agreement - RubinyanUN Security Council backs US Israel-Gaza ceasefire planArmenia sees a real opportunity to finalize and sign draft peace treaty with AzerbaijanArmenia-US Strategic Dialogue capstone meeting underway in YerevanPrivate conversation held between Ararat Mirzoyan and James O'Brien in Yerevan
Most Popular