Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության
Publications![Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության](/timthumb.php?src=disc/13-06-24/a662a0f0d2f231873010cc77dc10d4fe.jpg&w=780)
Մարտական Եղբայրություն միաբանությունը հայտարարություն է արել․
«Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության:
Անկախ նրանից, որ Մարտական Եղբայրություն միաբանությունը որևէ իրական՝ խորքային ու բովանդակային, գաղափարական ու քաղաքական հակադրություն չի տեսնում ներկա կառավարության և «Սրբազան շարժման» միջև, մենք խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների դեմ:
Անհամաչափ ուժի կիրառումը չունի որևէ արդարացում, և նման դրսևորումները նախա-«հեղափոխական» Հայաստանում հանրությունը դատապարտում էր՝ անկախ ուղեկցող հանգամանքներից:
Հիշեցնենք նաև, որ լուսարձակ նռնակներ վերջին անգամ Հայաստանում ցուցարարների դեմ կիրառվել են 2004 թ.-ի ապրիլի 12-ին նույն Բաղրամյան պողոտայում նույնքան ոչ մեծաթիվ ցույցի դեմ: Փաշինյանի կառավարած Հայաստանն ավելի ու ավելի է վերածվում ոստիկանապետության»:
![](banners/armflix.jpg)