Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Political![Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ](/timthumb.php?src=disc/15-06-24/ae81b2388661f30897cb968b4677c0f9.jpg&w=780)
Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։
Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում բնակվող և ծնունդով Հրազդանցի Նաիրա Զորոյանը։ Այցի նպատակը Հրազդան և Մոնպելիե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։
![](banners/armflix.jpg)