Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է
Emergency Case![Խոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է](/timthumb.php?src=disc/15-06-24/65302446dc57a3d1c0fca3d48471731e.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մարգարայի խճուղի-Գրիբոյեդով գյուղի խաչմերուկում բախվել են Ալբերտ Սարգսյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավոտմեքենան, Գրիգոր Սարգսյանի վարած «MAZ» մակնիշի և Վաչագան Վարդանյանի վարած «KamAZ» մակնիշի բեռնատարները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:
![](banners/armflix.jpg)