Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ
Emergency Case![Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներ](/timthumb.php?src=disc/16-06-24/6ce16e777afff0566e51506bdb414e5a.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Toyota Corolla», «Hyundai» և «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
![](disc/16-06-24/a4a5909e5c2edbb8e871e92ce375f6ac.jpg)
![](banners/armflix.jpg)