Պետք է բռունցքվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները. հավաք՝ Բաղրամյանում. Սրբազան
Society![Պետք է բռունցքվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները. հավաք՝ Բաղրամյանում. Սրբազան](/timthumb.php?src=disc/17-06-24/7e1fb2278445096e461bf330c91a4aea.jpg&w=780)
«Սրբազան պայքարը» հայտարարություն է տարածել.
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 18։30-ին հանդիպում ենք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Սա շատ կարևոր հավաք է մեզ համար։ Իհարկե, գրեթե վստահ ենք, որ ՔՊ պատգամավորներն այս անգամ նույնպես փախչելու են ժողովրդի առաջ քաշած օրակարգերը քննարկելուց։ Բայց, միևնույն է, պետք է հավաքվենք և կարևոր արձանագրումներ անենք։
Բացի այդ, պետք է բռունցքվենք, ցույց տանք մեր ուժը և որոշենք հետագա անելիքները։ Միասին պետք է հասնենք ճշմարտության հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի վերականգնմանը։
Եվ ուրեմն՝ մեծ հավաք ժամը 18։30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»:
![](banners/armflix.jpg)