Երևանում «BMW»-ի վարորդը փորձել է փախուստի դիմել, նրա ուսապարկում հայտնաբերվել է ատրճանակ
Right![Երևանում «BMW»-ի վարորդը փորձել է փախուստի դիմել, նրա ուսապարկում հայտնաբերվել է ատրճանակ](/timthumb.php?src=disc/17-06-24/92ea2c563c5c3ac2a60fa7841204bb67.jpg&w=780)
Այսօր՝ հունիս 17-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը իր մոտ պահվող պայուսակում (բարսետկա) ապօրինի զենք է պահում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարրտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, ինչպես նաև նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ կազմվում են պարեկների խմբեր, քանի որ պետք է ճշտվեր, թե որ ուղղությամբ է նշված ավտոմեքենան երթևեկում:
Կարճ ժամանակ անց 2-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում, որ «BMW» մակնիշի կասկածելի ավտոմեքենան գտնվում է Սեբաստիա փողոցում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)