Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդ
World Press![Հնդկաստանում գնացքներ են բախվել. զոհվել է 5, վիրավորվել` 25 մարդ](/timthumb.php?src=disc/17-06-24/023cf40c6fabe0cdd40d760007dcabc4.jpg&w=780)
Հնդկաստանի Բենգալիա նահանգում Kanchenjunga ճեպընթաց գնացքը բախվել է բեռնատար գնացքին։ 5 մարդ զոհվել է, ևս 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 17-ին, հայտնել է Indian Express թերթը։
«5 մարդ, այդ թվում՝ Kanchenjunga Express-ի վարորդը, տեղում մահացել է, 25-ը՝ վիրավորվել», - մեջբերում է հրատարակությունը տեղի ոստիկանության հաղորդագրությունը։
«Ես ցնցված եմ, հենց նոր իմացա Դարջիլինգ շրջանի Ֆանսիդավա շրջանում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարի մասին: Բժիշկները, շտապօգնության մեքենաները և շտապ արձագանքման խմբերը շտապել են դեպքի վայր»,- միջադեպը մեկնաբանել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին:
![](banners/armflix.jpg)