Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել
Society![Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել](/timthumb.php?src=disc/20-06-24/4530b5a5acbe486971a2abce7786c3dd.jpg&w=780)
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է իրանցի լեռնագնացի մահվան մասին:
Հաղորդագրության համաձայն, 3 իրանցի լեռնագնաց հունիսի 14-ի առավոտյան սկսել էին մագլցել Արարատ լեռը, իսկ գագաթին հասնելուց հետո՝ վերադարձի ընթացքում նրանցից մեկը սայթաքել է և ընկնելու արդյունքում մահացել:
Այլ լեռնագնացներից ստացված ահազանգի հիման վրա AFAD-ը որոնողափրկարարական աշխատանքներ է մեկնարկել, ինչի արդյունքում էլ միայն 5 օր անց՝ հունիսի 19-ին է հայտնաբերվել ծագումով իրանցի Էքբեր Հելիլի դին:
Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները 5 օր են տևել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
![](banners/armflix.jpg)