ՌԴ ՀՕՊ-ը 33 ուկրաինական անօդաչու է խոցել երկրի օդային տարածքում
World![ՌԴ ՀՕՊ-ը 33 ուկրաինական անօդաչու է խոցել երկրի օդային տարածքում](/timthumb.php?src=disc/23-06-24/f34014d00a2f03bc8848155b3b63a4b6.jpg&w=780)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի, Սմոլենսկի, Լիպեցկի և Տուլայի մարզերի օդային տարածքներում ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ դրանցից 28-ը խոցվել է Բրյանսկի, երկուսը՝ Սմոլենսկի և Լիպեցկի, ևս մեկը՝ Տուլայի մարզերի երկնքում։
Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան:
![](banners/armflix.jpg)