Տավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Society![Տավուշի մարզի Վարագավան բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու](/timthumb.php?src=disc/23-06-24/185aec54bca0784ee54d1f264091f7b1.jpg&w=780)
Տավուշի մարզի Բերդ համայնքի Վարագավան բնակավայրում հունիսի 24-ի ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։
![](banners/armflix.jpg)