Մինչև հիմա տուժող չճանաչված Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Society![Մինչև հիմա տուժող չճանաչված Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել](/timthumb.php?src=disc/24-06-24/da11c7be1ecb964f048b984e253324ff.jpg&w=780)
Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը պահանջում է առանձին քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։
Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով։ Առ այս պահը փաստաբանը որոշում չի ստացել՝ ո՛չ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու, ո՛չ Եսայի Քարամյանին՝ արդեն քննվող գործով տուժող ճանաչելու մասին։
![](banners/armflix.jpg)