Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Foreign![Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ](/timthumb.php?src=disc/25-06-24/107f262c5cbe4b780d7595ebe68835fb.jpg&w=780)
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները և ցավակցություններ հայտնել։ Այս մասին հայտնում են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
«Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունները. Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է ահաբեկչության բոլոր ձևերին և ատելությամբ դատապարտում է ահաբեկչական հարձակումները։ Նա նաև ցավակցություն է հայտնել ռուս ժողովրդին կորստի համար, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի ձգտել վերջ դնել տարածաշրջանում բոլոր հակամարտություններին»,- ասվում է հայտարարության մեջ։
![](banners/armflix.jpg)