«Ժողովուրդ». Վատ նորություն՝ գործարարների կանանց համար
Armenian Press![«Ժողովուրդ». Վատ նորություն՝ գործարարների կանանց համար](/timthumb.php?src=disc/26-06-24/8de4aba0359f3dd29c933b8facfa78fb.jpg&w=780)
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը իր պաշտոնական կայքում հաղորդագրություն է տվել նախօրեին դրամահավաքի արդյունքում գոյացած 42 միլիոն դրամը սկսնակ կին գործարարներին բաշխելու մասին։
Հիշեցնենք, որ 42 միլիոնը գոյացել էր հատուկ այդ նպատակով կազմակերպված ընթրիքի արդյունքում` մեկ ընթրող/մեկ միլիոն սկզբունքով։
Եվ ահա, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Իմ քայլի» աշխատակից Վահագն Թեւոսյանը «առաջարկել» է միլիոնանոց ընթրիքները դարձնել շարունակական։
Հ.Գ. Զարմանալի է, թե «նախկինները» իրենց թալանը ինչո՞ւ չէին կազմակերպում ընթրիքի անվան տակ։ Գեղեցիկ է հնչում՝ ընթրիք, կին գործարարներ….»:
![](banners/armflix.jpg)