Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի Կարասին
NK![Ռուսաստանը «Ադրբեջանին չի հանձնել» Լեռնային Ղարաբաղը. Գրիգորի Կարասին](/timthumb.php?src=disc/26-06-24/d2599047fe8c88c91256adefea9c3a1e.jpg&w=780)
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, լիովին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Կարասինն ընդգծել է, որ Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցում հայ քաղաքական գործիչների հայտարարություններին։
Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին և ելույթներին՝ ներառյալ բարձրագույն ղեկավարության։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդեն պարունակվելու են։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,-ասել է Կարասինը։
![](banners/armflix.jpg)