Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը
Right![Ում է մակագրվել Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը](/timthumb.php?src=disc/26-06-24/3e755b63b74b4a51660b391bd704ace6.jpg&w=780)
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի, վերաբերյալ քրեական գործը չորս տարի տևած դատավարությունից հետո վերսկսվում է՝ նոր կազմով։ Դատավոր Արթուր Մկրտչյանի լիազորությունների դադարումից հետո գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանին։ Առ այս պահը դեռևս «Դատալեքս» համակարգում առկա չէ տեղեկություն՝ դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու, ինչպես նաև՝ ընդդատության հարցի լուծման և գործը Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին։
Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
![](banners/armflix.jpg)