Բախվել են «Օպելն» ու «Նիսանը». կան տուժածներ
Society![Բախվել են «Օպելն» ու «Նիսանը». կան տուժածներ](/timthumb.php?src=disc/27-06-24/bb2a5c2cff637d6a63cb439e2c311b28.jpg&w=780)
Հունիսի 27-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 54Բ շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կա արգելափակված քաղաքացի:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Ռ. Գ.), «BMW» (վարորդ՝ Ա. Ս.) և «Nissan» (վարորդ՝ Գ. Ղ.) մակնիշների ավտոմեքենաները. արգելափակված քաղաքացի չկա:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
![](banners/armflix.jpg)