ՀՀ ԱԺ պատգամավորները Գերմանիայի գործընկերների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Political![ՀՀ ԱԺ պատգամավորները Գերմանիայի գործընկերների հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր](/timthumb.php?src=disc/27-06-24/440293ba6e8c448798c84558a124d15a.jpg&w=780)
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասներ է ներկայացրել Գերմանիա այցից։
«Հունիսի 27-ին Բեռլինում աշխատանքային նախաճաշի շուրջ քննարկում ունեցանք ԳԴՀ Բունդեսթագի Ազատ Դեմոկրատներ խմբակցության պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանի, ինչպես նաև ֆորումի այլ անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին Սոցիալ-Դեմոկրատական խմբակցությունից Յոհաննես Շրափսը, Կարամբա Դիաբին, Քրիստոնեա-Դեմոկրատական խմբակցությունից Կնուտ Աբրահամը, Կանաչների խմբակցությունից Տաբեա Ռոյսները և այլք: Քննարկեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հանդիպման առանցքում էին ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Քննարկվեցին Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացիայի և դիմակայունության ամրապնդման հարցերը»,- գրել է նա:
![](banners/armflix.jpg)