Հանրային սննդի ո՞ր օբյեկտի գործունեությունն է կասեցվել
Society![Հանրային սննդի ո՞ր օբյեկտի գործունեությունն է կասեցվել](/timthumb.php?src=disc/28-06-24/0611f63659dd139d40e0483ba7943f35.jpg&w=780)
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլիտ-ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Աղցան վարունգով-մածունով» և «Խնձորի հյութ» նմուշները մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։
![](banners/armflix.jpg)